Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը կարող է տարածվել նաև օդով. ԱՀԿ

Հուլիս 08,2020 18:50

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է՝ կան ապացույցներ առ այն, որ կորոնավիրուսի  ամենամանր մասնիկները կարող են տևական ժամանակ մնալ օդում և այսպիսով փոխանցվել մարդկանց օդի միջոցով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մինչև հիմա կազմակերպությունը վարակի տարածման հիմնական միջոց համարում էր խոշոր մասնիկները, որոնք արտանետվում են փռշտալու և հազալու ժամանակ: Այդ մասնիկները կարող են մնալ մակերևույթների վրա, ինչով էլ պայմանավորված է ձեռքերը հաճախակի լվանալու հորդորը:

Ավելի  վաղ շուրջ 200 գիտնականներ նամակ էին հղել  ԱՀԿ-ին՝ մեղադրելով, որ կազմակերպությունը թերագնահատում է  վիրուսի տարածման օդային ճանապարհով փոխանցման հնարավորությունը: Իսկ այժմ ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով փորձագետ Բենեդեթա Ալեգրանցին անձամբ է հայտարարել, որ  չի կարելի անտեսել օդի միջոցով վիրուսի փոխանցման հնարավորությունը համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Նրա խոսքով՝ առկա տվյալները չեն բացառում հավանականությունը, որը օդի միջոցով փոխանցվող մասնիկները կարող են դառնալ վարակի աղբյուր հատկապես մարտադաշտ վայրերում, ինչպես նաև փակ և վատ օդափոխվող տարածքներում:

Միևնույն ժամանակ ԱՀԿ-ի ներկայացուցիչները նշում են, որ վիրուսի օդային ճանապարհով փոխանցման ապացույցները նախնական են և հավելյալ ստուգման կարիք ունեն:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031