Վերջին օրերին անհանգստությամբ եւ մտահոգությամբ ականատես եղանք մեր գործընկեր հայկական մի շարք հեռուստաընկերությունների եւ առանձին լրագրողների նկատմամբ ՀՀ պարետատան որոշմամբ վարչական վարույթներ հարուցելու, ինչպես նաեւ ՀՀ Ոստիկանության ծառայողների գործողությունների ոչ իրավաչափ լինելուն։
Արձանագրում ենք, որ պահպանելով սոցիալական հեռավորություն, ողջ օրը մեր եթերներում քարոզելով դիմակ կրելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, գրեթե դատարկ արտադրական տարածքներում հաղորդավարներին դիմակ կրել պարտադրելով, ֆիզիկական եւ գեղագիտական անհարմարություններ ենք պատճառում նրանց։
Այսու դիմում ենք ՀՀ պարետ պարոն Տիգրան Ավինյանին, կազմակերպել հանդիպում հայկական հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, վիճակը հանգամանալից քննարկելու եւ ելքեր գտնելու համար։
Վերգետնյա հեռարձակողների հայկական ասոցիացիա
Կարդացեք նաև