«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով երեխայի աղոթքի, «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մասին՝ ասաց. «6-7 տարեկան, նույնիսկ մինչեւ 12-13 տարեկան երեխան չի կարող այնպիսի հարցերի պատասխան ստանալ, ինչպիսին հավատքն է, Աստծո էությունը, դրա նշանակությունը, հետեւաբար՝ ես դա համարում եմ անթույլատրելի: Ինչ վերաբերում է եկեղեցու պատմությանը, դա հայ ժողովրդի պատմության անքակտելի մասն է, ինչպես շատ ուրիշ դրվագներ: Չէ՞ որ մեր ակունքները գնում են մինչեւ հեթանոսություն, հազարավոր տարիների դրվագներ կան, ինչի՞ համար առանձնացնենք մի դրվագ»:
Հարցին՝ քանի՞ տարեկան պետք է լինի երեխան, որ կարողանա աղոթել, գիտակցի Աստծո գոյությունը՝ Աղազարյանը պատասխանեց. «Չեմ ասում չափահաս լինի, բաց գոնե մի 16 տարեկան պետք է լինի, որ ահագին բաներ հասկանա աշխարհի ծագումից, նոր կարողանա ինքն իր համար բան անել: Ես ինքս քրիստոնեական արժեքների կրող եմ, բայց ես ինքս հավատացյալ չեմ»: Հարցին՝ եկեղեցի գնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Իհարկե, գնում եմ՝ առիթների ժամանակ, աղոթելու համար չեմ գնում: Ոչ միայն հարսանիքներին, երբ գնում եմ հանգստանալու, այնտեղ եկեղեցի կա, մտնում եմ, մոմ վառում եմ, բայց աղոթք չեմ անում, չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ