Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«10 հազար դրամը այսօր Հայաստանում, այո, մեծ գումար է». Սիսակ Գաբրիելյան

Հուլիս 08,2020 17:42

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցին, թե ինչու է դիմակ չկրելու համար տուգանքների չափը մեծացնելու նախագիծ բերել, այնուհետեւ հանել շրջանառությունից ՝ պատասխանեց. «Խմբակցությունում քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ կոնկրետ այս պահին նպատակահարմար չենք համարում այդ մասով: Կարող եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ դրված նախագծում տուգանքների բարձրացումը մի հոդված էր ընդամենը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում այդ նախագծով մի շարք այլ փոփոխություններ էին նախատեսված, որոնք ընդհանուր պետք է կանոնակարգեին այդ հարաբերությունները, տնտեսվարողների գործողությունները, բայց նախագիծն ամբողջությամբ է շրջանառությունից հանվել»: Գաբրիելյանը չի բացառում, որ դիմակների տուգանքի մասը հանվի, նախագիծը նորից դրվի շրջանառության մեջ:

Հարցին՝ այն, որ նախագիծը հանվեց՝ նպաստե՞լ է այն մտահոգությունը, որ քաղաքացիները կարող են ընդվզել՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ միանշանակ բոլորը միակարծիք չեն դիմակների տուգանքների հարցում. «10 հազար դրամը այսօր Հայաստանում, այո, մեծ գումար է: Իմ անձնական կարծիքով՝ այսօր 10 հազար դրամ տուգանքը, եթե իրավակիրառ մարմինները կարողանան նորմալ վարչարարություն իրականացնել, ապա հնարավոր է գումարի այդ չափի տուգանքով հասնել որոշակի իրավիճակի բարելավման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031