Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ողջ տարածքում կասեցվել է սննդի ոլորտի ընդամենը 1 տասնյակ տնտեսավարողների գործունեությունը. տեսչական մարմինները խախտումների նվազման միտում են արձանագրում

Հուլիս 08,2020 17:59

ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. կարգազանցների գործունեությունը կասեցվում է

Օրեցօր պակասում է սննդի շղթայում գործունեություն ծավալող այն ընկերությունների թիվը, որտեղ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերվում են խախտումներ. այսօր հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է սննդի ոլորտում գործող ընդամենը մեկ տասնյակ տնտեսավարողների գործունեությունը: Դրանց թվում են նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի երկու՝ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում գտնվող, մասնաճյուղերը, որտեղ խախտվել էին հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունն ապահովելու և ժամը 10-12-ը միայն ծերերին սպասարկելու նորմերը:

Կասեցումների նպատակը ոչ միայն կարգազանցներին պատժելն է, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը: ՍԱՏՄ աշխատակիցները տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ և ակնհայտ է, որ դրանք տնտեսավարողների կողմից հաշվի են առնվում և կատարվում: Դրա ապացույցն է նաև այն, որ այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացվող խստացված ստուգայցի ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչների խոշորացույցի տակ հայտնված սննդամթերքի խանութներում, հանրային սննդի կետերում և սննդի արտադրություններում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Կորոնավիրուսով (Covid-19) պայքարի շրջանակներում՝ ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի լայնածավալ-հետևողական ստուգայցերն ու կրկնայցերը հանրապետության մարզերում և Երևանում շարունակվելու են:

Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: Տեղում ստուգվում է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:

Այսօր՝ հուլիսի 8-ին,  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսչական մարմինն այսօր նաև կասեցումներ է կատարել: 24 ժամով կասեցվել է Կոտայքի մարզում և Երևան քաղաքում գտնվող  շինարարական մի շարք խանութների գործունեություն: Տնտեսավարողների մոտ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

ԲԸՏՄն կրկնակի ստուգայցերի ընթացքում գրանցել է խախտումների նվազում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքում և մարզերում։

Այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսավայրերում ընթացել են կրկնակի ստուգայցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակները ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։

Պարբերաբար ընթացող կրկնայցերի արդյունքները փաստում են, որ զգալիորեն նվազել է դիմակները սխալ կրող քաղաքացիների քանակը, բացօթյա տաղավարներում հաճախ հանդիպող մարդկային կուտակումների և  սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքերը ևս նվազել են։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում շարունակում են տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և հորդորում հետամուտ լինել համաճարակի դեմ ուղղված անվտանգության կանոնների կատարմանը։

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։  Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում խստորեն հետեւում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանկապարտեզների հոսող տաք  ջրով ապահովված լինելուն, փակվող կափարիչով աղբամանների առկայությանը, սպասքի լվացման կանոնների պահպանմանը, ինչպես նաև  երեխաների ու աշխատակիցների կանոնավոր ջերմաչափմանը և այլն։

Երեխաների առօրյան հիմնականում կազմակերպվում է բացօթյա տարածքներում։ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են նաև ցուցումներ՝ անհապաղ վերացնելու հնարավոր թերացումները։

Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն։

ՔՏՀԱ դիտարկման թիրախում կրկին ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանում գործող հանրային տրանսպորտն է

Հուլիսի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ կրկին համատեղ խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում  իրականացրած դիտարկումների տվյալների համաձայն վարչական տարբեր շրջաններում և մարզերում Տեսչական մարմինը կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրել է խախտումների թվաքանակի և բնույթի կտրուկ նվազման ցուցանիշ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում անվտանգության կանոնների պահպանումը դեռևս շարունակում է մնալ խնդրահարույց, այստեղ կրկին արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Հայտնաբերված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։

Տեսչական մարմինը՝ զուգահեռ վերահսկողական աշխատանքներին, շարունակում է  իրականացնել իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, վարորդներին և ուղևորներին տալիս պարտադիր կատարման ցուցումներ։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031