Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներ. «Որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը»

Հուլիս 08,2020 17:14

Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին եւ ԱԺ ԿԳՄՍԵ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին

Դիմումի մեջ ասվում է. «Սույն թվականի հուլիսի 8-ին ժամը 13-00-ին տեղի էր ունենալու ՀՀ Լոռու մարզի «Ահնիձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում դպրոցի տնօրենի ընտրության հարցն էր: Նիստին ներկա էին խորհրդի 8 անդամների 7-ը և նիստը համարվում էր իրավազոր, սակայն ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի բացակայության հետևանքով արդեն երկրորդ անգամ տնօրենի ընտրությունը չի կայանում (առանձին անգամ իրավազոր չէր խորհրդի ԿԳՄՍ և Լոռու մարզպետարանի կողմից նշանակված խորհրդի անդամների բացակայության հետևանքով) և ըստ օրենքի՝ դպրոցի տնօրեն պիտի նշանակի ՀՀ փոխվարչապետը:

Մենք՝ Ահնիձորի հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամներս, համարում ենք, որ այդ որոշումը կլինի սուբյեկտիվ և չի արտահայտի կառավարման խորհրդի կարծիքը:

Խնդրում ենք Ձեր նիստը իրավազոր համարելու համար փոխել նախարարության ներկայացուցչին և փոխել տնօրենի ընտրության օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031