«Իմ քայլը» խմբակցությունում ունեինք 8 հաստատված վարակակիր, երկուսն արդեն բացասական թեստով առողջացած են համարվում: Պարետատան ցուցումով մի քանի պատգամավորներ ինքնամեկուսացել են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ հաստատված դրական թեստի արդյունք ունեին «Իմ քայլի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Կարեն Համբարձումյանը, Լիլիթ Ստեփանյանը, Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը:
Այսօր նիստին Ենգիբարյանն ու Քրիստինե Պողոսյանը եկել էին, բայց, փաստորեն, նոր ինքնամեկուսացածներ կան ու Մակունցն ընդգծեց, որ տվյալները կարող են նորից փոխվել. «Նոր վարակակիր այս պահին դեռեւս չկա»:
Հարցին՝ կա՞ն պատգամավորներ, որ պետք է ինքնամեկուսանային, սակայն չեն արել, այդ մասին ընդդիմությունից մտահոգություն էին հայտնում՝ Մակունցը պատասխանեց. «Ոչ, նման բան չի եղել: Խստորեն հետեւում ենք պարետատան բոլոր ցուցումներին՝ ըստ այդմ կազմակերպելով մեր աշխատանքները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ