Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ են իրականացրել. Մակեդոնիայի քաղաքացուն և «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչին մեղադրանք է առաջադրվել             

Հուլիս 08,2020 16:36

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց կողմից 2009-2018թթ․ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2018թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ  պարզվել և հիմնավորվել է, որ վերոնշյալ քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավված՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի Բ․Դ-ն, տեղեկացված լինելով իր սահմանահատումների արգելքի մասին և գիտակցելով նշված պայմաններում իր անձնագրով ՀՀ սահմանը հատելու անհնարինությունը, Հյուսիսային Մակեդոնիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ քաղաքացիների հետ, 2019թ. սեպտեմբերին ստեղծել են կազմակերպված խումբ, ովքեր իրականացրել են Բ․ Դ․-ի կողմից խմբի անդամ, ՀՄՀ քաղաքացի Զ․ Ս․-ի անձնագիրն ապօրինի օգտագործելու եղանակով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու առանձնահատուկ մեխանիզմ:

Նախ՝ իրենց գործողությունները քողարկելու և իրավապահ մարմինների տեսադաշտում չհայտնվելու նպատակով Երևանում նախատեսված ԵԸՄ գագաթնաժողովի անցկացման օրը՝ 2019թ. հոկտեմբերի 1-ը,  ընտրվել է որպես Բ․ Դ․-ի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու բարենպաստ օր՝ օգտագործելով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով տարբեր պետությունների պատվիրակությունների՝ ՀՀ ժամանելու և մեկնելու հանգամանքներով պայմանավորված օդանավակայանում ծառայություն իրականացնող սահմանապահ զորքերի ծառայողների ծանրաբեռնվածությունը։

Այնուհետև,  Բ․ Դ․-ն, շահագործելով իր նախկին աշխատակցի վստահությունը՝ օգտագործել է ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների հետ նրա ունեցած կապերը, և խմբի մի քանի այլ անդամների ներկայացրել է, իբր, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպության անդամների։ Վերջիններիս կողմից, իբր, ՀՀ-ում ծրագրեր իրականացնելու պատրանք ստեղծելու, նրանց  համար այլուրեքություն ստեղծելու նպատակով, իր նախկին աշխատակցուհուն խնդրել է 2019թ. հոկտեմբերի 1-ին Երևանում  կազմակերպել նրանց ու ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Այդ պատրվակով կազմակերպված խմբի անդամները, այդ թվում նաև Զ․Ս․-ն, ժամանել են Երևան, որպես իրենց այլուրեքության ապահովում, հանդիպել աուտիկ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Ապա կազմակերպված խմբի անդամներից 4-ը, այդ թվում Բ․ Դ․-ն՝ Զ․Ս․-ի անձնագրով, վերադառնում են «Զվարթնոց» օդանավակայան և մեկնում Հայաստանից:

Նախաքննությամբ պարզվել է, որ«Զվարթնոց» օդանավակայանի բարձրակարգ սպասարկման սրահի փաստաթղթերի ստուգման անցակետի վերակարգում ներգրավված, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, ենթասպա, Գ․Գ․-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով՝ ՀՀ-ից ելքի իրավունք տվող՝ Զ․ Ս․-ի անվամբ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացու անձնագրում առկա լուսանկարը չի նույնականացրել այն ապօրինի իրացնող Բ․ Դ․-ի անձի հետ, չի պարզել ներկայացվող փաստաթղթի պատկանելիությունն ու վավերականությունը, փաստաթղթերի ստուգման միջոցով չի բացահայտել անձի ինքնությունը: Եվ ապօրինի իրացված անձնագիրը վերցնելու փոխարեն այդ անձնագրում ելքի թույլտվության կնիք է դրել և հաստատել ՀՀ պետական սահմանը հատելու իրավունքը:

Բ.Դ․-ի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելը վերջնականապես իրագործելուց հետո, կազմակերպված խմբի անդամները ձեռնամուխ են եղել Զ․ Ս․-ի վերադարձը կազմակերպելու նախապես ծրագրավորած գործընթացին: Այդ նպատակով խմբի անդամներից մեկը 2019թ. հոկտեմբերի 5-ին ժամանում է ՀՀ,  Զ․ Ս․-ին փոխանցում նրա անձնագիրը  և վերադառնում։

Զ․ Ս․-ն, ձեռք բերելով ավիատոմս, ՀՀ-ից մեկնելու նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ին ուղևորվում է «Զվարթնոց» օդանավակայան, սակայն մտադրությունն իրականացնել չի հաջողվում, քանի որ հսկիչ անցագրային կետում հայտնաբերվում է Զ․ Ս․-ի անձնագրում ՀՀ մուտքի կնիքի բացակայությունը, արգելվում նրա սահմանահատումը, և վերջինս ձերբակալվում է։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՄՀ քաղաքացի Զ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իսկ Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչԳ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին վերաբերող քրեական գործից այս դրվագով մասն անջատվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031