Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ-ն չի վերականգնի իր կորցրած մանդատը. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Հուլիս 08,2020 16:30

Քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հուլիսի 8-ի նիստում քննարկեց և մերժեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը գրությամբ դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։

Նիստի ընթացքում ծավալված քննարկումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ որոշման եզրափակիչ հատվածը. «Արդեն իսկ ընտրությունների արդյունքում  բաշխված մանդատների պայմաններում լրացուցիչ մանդատ տրամադրելու՝ մանդատների ընդհանուր թվի ավելացման լիազորությամբ ԿԸՀ-ն օժտված չէ: ԿԸՀ-ն արձանագրում է, որ կուսակցության տարածքային կամ համապետական ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին ԿԸՀ արձանագրությամբ տրվում է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը, հետևաբար, եթե որևէ պատգամավորի լիազորություններ վաղաժամկետ դադարեցված չեն,առկա չէ այն իրավական փաստը, որի հիմքով ԿԸՀ-ն այդ մանդատը կարող է տրամադրել մեկ այլ թեկնածուի: ԿԸՀ-ի կողմից մանդատը տրամադրելու լիազորությունները հնարավոր է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու դեպքում»:

Նիստից հետո լրագրողները Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցին՝ գուցե ԿԸՀ-ն նախադեպային որոշո՞ւմ կայացներ, նա ասաց. «ԿԸՀ-ն պետական մարմին է. ոչ թե նախադեպային որոշումներ է կայացնում, այլ կայացնում է որոշումներ, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ օրենսդրության պահանջներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031