«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման գործով հուլիսի 8-ի նիստը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) ընդմիջումից հետո հետաձգվեց:
Հիշեցնենք՝ նիստի ընթացքում շարունակվեց և ավարտվեց «Սասնա ծռեր»-ի անդամ, «Սասնա ծռեր»-ի գործից անջատված գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի հարցաքննությունը:
Ընդմիջումից հետո դատական նիստերի դահլիճ չէին ներկայացել «Սասնա ծռեր»-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանը և Վարուժան Ավետիսյանը:
Նրանք դատարանին էին ներկայացրել միջնորդություն 23-30 րոպե հետաձգել նիստը, քանի որ իրենք չեն կարողացել աշխատել դատարանի ներսում, ստիպված գնացել են «Երևան մոլ»-ի սրճարան, ինչի պատճառով ճանապարհին ժամանակ են կորցրել:
Կարդացեք նաև
Մեսրոպ Մակյանն այս քայլը որակեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Նախագահող դատավորը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ն՝ ժամը 11:00-ին: Նախագահողն ասաց, որ փաստաբանի և ամբաստանյալների վարքագծին արդեն դատարանը կանդրադառնա հաջորդ նիստին՝ նրանց բացատրությունները լսելուց հետո:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ