Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լիլիթ Մակունցը՝ «Իմ քայլը» խմբակցության «կոճակ սեղմող» պատգամավորների մասին

Հուլիս 08,2020 16:15

Եթե դիմակ չկրելու համար տուգանքի չափը 50 հազար սահմանվի, ի վիճակի՞ է քաղաքացին այն վճարել: Այսօր այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենց նպատակը բնավ տուգանելը չէ: Ըստ նրա, Երեւանի այն հատվածներում, որտեղ ոստիկանությունն ավելի ակտիվ է, օրինավոր կերպով դիմակ դնում են, իսկ ծայրամասերում, հատկապես՝ բակերում նորից չեն կրում, իսկ բոլորի խնդիրն է նվազեցնել վարակակիրների քանակը՝ հանրային շահից ելնելով:

Aravot.am-ը Լիլիթ Մակունցին հարցրեց՝ երբ ուսումնասիրում ենք 7-րդ գումարման պատգամավորների գործունեությունը, տեսնում ենք, որ ձեր խմբակցությունում էլ կան պատգամավորներ, որ ողջ տարվա ընթացքում ելույթ չեն ունեցել, հարց չեն տվել, նախաձեռնությամբ հանդես չեն եկել, այդ պատգամավորներին նախկինում ասում էին «կոճակ սեղմողներ», որոնք պարզապես գալիս են, դակում օրենքներն ու գնում, դուք քննադատական մոտեցում չունե՞ք ձեր խմբակցության պատգամավորների այս գործելաոճի նկատմամբ: Նա պատասխանեց. «Ինքներս մեր գործունեությանը միշտ քննադատաբար ենք մոտենում: Հասկանալի է, որ դա հանրությանը միշտ չէ, որ տեսանելի է լինում, բայց վստահեցնում եմ, որ անընդհատ վերանայում ենք մեր աշխատանքային մոտեցումները եւ փորձում ենք լավացնել աշխատելու որակը: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեությանը, գիտեք, որ մի մասը նաեւ գործունեություն է ծավալում համայնքներում եւ մարզերում: Եթե ես օրինակ բերեմ Սիփան Փաշինյանի գործունեությունը, թե ինչ ծավալի աշխատանք է նա կատարում Տավուշի մարզում, կարծում եմ, այն, ինչ հանրային է, հավատացնում եմ, դրանից շատ ավելին է ոչ հանրային: Մյուս պատգամավորների առնչությամբ, ես չգիտեմ, թե դուք ում նկատի ունեք, կարծում եմ, առաջին հերթին հենց իրենց կարելի է ուղղել հարցերը եւ ստանալ պատասխաններ»:

Մեր դիտարկմանը, որ, օրինակ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն է «լուռ» եղել՝ Մակունցը պատասխանեց, որ քարտուղարը բավականին մեծ աշխատանք է ծավալում.«Իր գործունեությունը հիմնականում 88 պատգամավորների աշխատանքը համակարգելուն է ուղղված եւ իր աշխատանքն այդ առումով բավականին մեծ է: Թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս են պատգամավորի աշխատանքները: Եթե, օրինակ, ես խոսեմ իմ մասին, այն, ինչ տեսանելի է հանրային առումով մամուլին, հավատացնում եմ, որ բազմաթիվ բաներ տեսանելի չեն: Պարբերաբար պետք է ինքներս մեր նկատմամբ քննադատաբար մոտենանք, ինչն էլ անում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031