Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից մահացան Գյումրու ծերանոցի ևս երկու շահառու

Հուլիս 08,2020 16:10

Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսով հիվանդացել  էին Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի՝ ծերերի տուն-ինտերնատի 55 շահառուներ և 12 աշխատակիցներ։

Շահառուներից 37-ը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, Սպիտակի բժշկական կենտրոն ու մայրաքաղաք։ Արձանագրվել էր նաև մեկ մահվան դեպք։

Այսօր հայտնի դարձավ, որ մահացել են ևս երկու շահառուներ։ Մեր տեղեկություններով, նրանք ևս մահացել են Սպիտակի բժշկական կենտրոնում, որը մեկ ամիս առաջ վերապրոֆիլավորվելուց հետո զբաղվում է նաև Covid-ով հիվանդների բուժմամբ։ Գյումրու ծերանոցի բնակչներից մահացողների թիվը փաստացի դարձավ երեք։

Գյումրու ծերանոցի սպասարկումը իրականացնող Հայկական Կարմիր Խաչի  լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝  նշելով, որ նրանք ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031