Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոհված զինծառայողների այրիները եւ երեխաներն անվճար բարձրագույն կրթություն կստանան

Հուլիս 08,2020 16:05

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Օրինագիծը սահմանում է զոհված զինծառայողի ծնողի եւ ամուսնու (կնոջ) անվճար կրթություն ստանալու հնարավորությունը:

Սոֆյա Հովսեփյանը զեկուցեց, որ գործող օրենքը նախատեսում է՝ առաջին եւ երկրորդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների եւ մինչեւ 27 տարեկան մահացած զինծառայողների երեխաների կրթության բեռը պետությունն իր վրա է վերցնում, սակայն բաց կա. «Եթե զոհվածի ծնողը, կինը կամ ամուսինը ցանկություն ունենան սովորելու, դժվարություն կունենան, պետությունն այդ բեռն իր վրա չի վերցնում: Միայն դիմումի հիման վրա բուհն իր հայեցողությամբ կարող է զեղչ անել: Այս քաշքշուկից խուսափելու համար օրինագծով առաջարկում ենք, որ նշյալ խմբի անձինք ունենան բարձրագույն կրթություն ստանալու, եւ հետագայում՝ նաեւ աշխատանքի անցնելու հնարավորություն»:

«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այս օրինագիծն օրակարգային է զոհված զինծառայողների այրիների համար, որոնք անչափահաս երեխաներ ունեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031