Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է շփման գիծ և հանդիպել զինծառայողների հետ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Հասանովը շփման գծում հերթապահություն իրականացնող ադրբեջանցի զինծառայողներին ասել է, որ պետք է առաջնորդվեն այն պահանջներով, որոնց մասին իր վերջին ելույթներում բարձրաձայնել է նախագահ Իլհամ Ալիևը:
Ըստ տեղեկության՝ Հասանովին ուղեկցել է Գլխավոր շտաբի պետ Նեջմեդին Սադիխովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ