Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր են ուժեղ քամիներ՝ Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված ամպրոպների ժամանակ

Հուլիս 08,2020 16:25

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ` Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ։

Ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում ամպրոպի ժամանակ խուսափել բացօդյա տարածքներում գտնվելուց։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031