Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կստորագրեմ մեծ հաճույքով». Արարատ Միրզոյան

Հուլիս 08,2020 15:45

«ՍԴ նախկին անդամներն իրավունք ունեին դիմելու ՄԻԵԴ, ինչը եւ արել են: Բայց այ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում պետք է անի, թե ոչ՝ վստահ չեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ՍԴ նոր անդամների թեկնածուների առաջադրման հետ կապված նա ասաց, որ անում են այնպես, ինչպես Սահմանադրությունն է ասում. «Կա սահմանադրական փոփոխությունների քննարկող հանձնաժողով, կարծում եմ, ՀՀ նախագահը թերեւս պաշտոնապես դիմի հանձնաժողովին, ԱԺ-ից եւս մարդիկ կան այդ հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված, քննարկում են ամենատարբեր առաջարկներ՝ ինչպիսին կլինի վերջնարդյունքում հանձնաժողովի առաջարկը, Աստված գիտի»:

Արարատ Միրզոյանը նաեւ ասաց. «Ես որեւէ միջնորդություն ՍԴ չեմ ներկայացրել: ԱԺ-ն ունի աշխատակազմ, որը, գիտեք, ապաքաղաքական մարմին է եւ իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը: ԱԺ-ն ՍԴ-ում պատասխանող կողմ է եւ մի շարք հարցերով ներգրավված է: ԱԺ-ն ունի ներկայացուցիչ ՍԴ-ում: Ահա ԱԺ ներկայացուցիչը, գործի նյութերին ծանոթանալու, այն է՝ Վենետիկի եւ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքներին այս գործի առնչությամբ ծանոթանալու իրավունք ունի: Որքանով տեղեկացված եմ, նույնիսկ այդ միջնորդությունից հետո այսօր, այս պահի դրությամբ առնվազն  այդ խորհրդատվական կարծիքները հայերեն լեզվով ԱԺ-ին դեռ տրամադրված չեն: Կներեք, պաշտոնական գրագրության լեզուն ՀՀ-ում հայերենն է, դժվար թե առաջիկայում կամ երբեւէ դա փոխվի: Պարտավոր են տրամադրել հայերեն նյութերը, որից հետո ԱԺ ներկայացուցիչն ամբողջական պատկերացում կկազմի այդ կարծիքների ու գործի վերաբերյալ»:

Այն, որ ՍԴ-ում քվորում չի լինում՝ ԱԺ նախագահը զերծ մնաց մեկնաբանել՝ դա համարելով իրենց ներքին աշխատանքային իրավիճակ:

Հարցին՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենսդրական փաթեթը նախագահը չի ստորագրել եւ հայտնի չէ՝ դիմելո՞ւ է ՍԴ, թե՞ ոչ, դրա համար 21-օրյա ժամկետ ունի, որի հետո գնդակը ձեր դաշտում է, եթե նա չի դիմում, դուք ստորագրելո՞ւ եք՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Մեծ հաճույքով: Ես ՀՀ նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, եթե իմ համար օրենսդրորեն, իրավական առումով կբացվի ստորագրելու հնարավորության ժամկետը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031