Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Բյոջեքյան․ «Անկախությունից այս կողմ հայրենադարձության հայեցակարգ Հայաստանում գոյություն չի ունեցել»

Հուլիս 08,2020 15:35

«Դաշնակցությունը հայրենադարձության գաղափարը միշտ ունեցել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանը՝ հավելելով․ «Հայրենադարձությունը՝ որպես ծրագիր կարող է միայն պետական ծրագիր լինել»։

Ըստ նրա՝ չկա ոչ մի կազմակերպություն, որ ի վիճակի է սփյուռքից մարդկանց տեղափոխել Հայաստան․ դա պետության գործն է․ «Բայց դժբախտաբար, այսօր, և ոչ միայն այսօր՝ անկախությունից այս կողմ հայրենադարձության հայեցակարգ Հայաստանում գոյություն չի ունեցել։ Եղել են միայն մանր-մունր ծրագրեր՝ փոքր շատ ավելի լոզունգային, շատ ավելի ձևական որոշումներ։ Նույնիսկ, երբ նախարարություն էր, նախարարությունը վերջում դարձավ ուրիշ նախարարություն, հիմա դարձավ հանձնակատարի գրասենյակ՝ հասնելով մինչև երեկվա օրենքի մեջ դրված փոփոխությունները։ Սրանք բոլորը ձևական քայլեր են, և չկա կոնկրետ հայեցակարգ, թե ինչ է հայրենադարձությունը»։

Ժիրայր Բյոջեքյանի կարծիքով՝ Հայաստանում կա մշուշոտ պատկերացում, որ կան սփյուռքյան համայնքներ, որտեղից որոշ մարդիկ գալիս են Հայաստան․ «Այդպես չէ․ Հայաստանը այնպիսի վիճակի մեջ է, որ մենք հայրենադարձությունը պետական մակարդակով, հայեցակարգով, հստակ ծրագրերով ծրագրելու, մշակված, լուրջ և հասկանալի օրենքներով պատրաստելու խնդիր ունենք։ Ինչը որ չի եղել, այսօր էլ չկա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Օր մը վերջապէս կապ հաստատելո՞ւ ենք, տարրական իրականութիւնների հետ…

    Էական շփոթ մը (ուրիշ բան չըսելու համար) փարատելու համար, եւ մանաւանդ՝ առաջքը առնելու համար ներգաղթողների զարհուրելի յուսախաբութեան, կ’առաջարկեմ որ հէլէ սա «հայրենադարձութիւն» բառէն վազ անցինք: Ըսենք պարզապէս՝ «Հայաստան տեղափոխուած սփիւռքահայեր»:

    Բայց արդար ըլլալու համար, նշենք որ այս անհեթեթ fiction-ը հնարողն ու վառ պահողը, բնիկները չեն, այլ հիմնականօրէն՝ Դասական Սփիւռքի հայերն են: Որոնցմէ ոմանք նաեւ, այդ հիման վրայ, նոյնիսկ «հայրենասիրութեան» դասեր մըն ալ կը փորձեն տալ, մնացեալներուս: Իսկ ասոնցմէ ալ ոմանք այդպէս կը խօսին, իրենց զիրենք խաբելու կամ մխիթարելու համար, իրենց իսկ մտքին մէջ ծածկել փորձելու համար այն ցաւագին իրողութիւնը թէ՝ փառաւոր… պէլայի՛ մը մէջ ինկած են (այստեղ ալ ուրիշ բառ պիտի գործածէի, զսպուեցայ…) :

    Իրենց երկիրը լքած հայաստանցիներուն տասը տոկոսը, միայն՝ տասը տոկոսը, թող բարեհաճին ետ վերադառնալ իրենց պապենական տուները, յետոյ խօսինք Դասական Սփիւռքի հայերուն Հայաստան տեղափոխուելու ցանկութեան, կամ նոյնիսկ պարտականութեան մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031