Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում կառավարության կողմից առաջադրված թեկնածու Կարեն Սեդրակյանն այսօր պատգամավորների փակ քվեարկությամբ ընտրվեց նշյալ պաշտոնում:
Ինչպես հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր: «Կողմ է քվեարկել 80, իսկ «դեմ»՝ 6 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ