ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Պետական նպաստների մասին օրենքում» եւ կից օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նախ տեղեկացրեց, որ գործով օրենքով՝ միկրոձեռնարկատերերի վարձու աշխատողները չունեն ժամանակավոր անաշխատունակության եւ խնամքի նպաստի իրավունք: «Այս անձինք վճարում են եկամտահարկ ֆիքսված դրույքաչափով՝ ամսական 5000 դրամ: Սա իրավական խնդիրներ էր առաջացնում: Առաջարկում ենք վերանայել սա. օրինագծով այս անձինք ստանում են աշխատող անձի կարգավիճակ եւ կարող են ստանալ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ հավակնում են ստանալ նաեւ ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Նրանց մայրության նպաստը եւս կնշանակվի եւ կհաշվարկվի գործատուի կողմից»,-հայտնեց Սաիյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ