Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյան. «ԿԳՄՍ նախարարության մերժման հիմքը չի բխում օրենքի պահանջներից»

Հուլիս 08,2020 15:08

Aravot.am-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրինակա՞ն է ԿԳՄՍ նախարարության կողմից տեղեկատվություն չտրամադրելը՝  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթին դիմած մասնակիցների թվի մասին:

«Այն մերժման հիմքը, որ տրամադրել է ԿԳՄՍ նախարարությունը, չի բխում օրենքի պահանջներից, որովհետեւ Տեղեկատվության ազատության մասին օրենքը հստակ սահմանում է հիմքերի ցանկը, որոնցով պայմանավորված՝ կարող է մերժվել տեղեկատվություն ստանալու հարցումը: Տվյալ դեպքում «նպատակահարմար չենք համարում տրամադրել տեղեկատվությունը» անօրինական, օրենքի պահանջներից չբխող հիմնավորում է:

Ավելին՝ պետք է ասեն, թե օրենքի որ հիմքով են հրաժարվում, տեղեկատվություն տալ, օրինակ` անձնական, ընտանեկան կյանքի գաղտնիություն, պետական ծառայողական գաղտնիք եւ այլն… Այս դեպքերում կարող են հրաժարվել, միաժամանակ հղում պետք է կատարեն այն օրենքի, այն դրույթի վրա, որի հիման վրա կատարվում է մերժումը:

Տվյալ դեպքում այս պայմաններից ոչ մեկն ապահոված չի եղել, եւ ես գտնում եմ, որ այստեղ կա այստեղ օրենքին հակասող մերժման դեպք»,-հայտնեց տիկին Դոյդոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիրն ասաց, որ արժեր գրավոր դիմել եւ եթե նման գրավոր մերժում ստացվեր, դատական կարգով բողոքարկվեր: Բայց քանի որ գրավոր դիմելու դեպքում, ԿԳՄՍ նախարարությունը կարող էր հնգօրյա ժամկետում պատասխանել, ինչի դեպքում տեղեկատվությունը կկորցներ իր իմաստը, իսկ հարցը հրատապ էր, մենք բանավոր ենք դիմել:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը գաղտնի է պահում ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար դիմած թեկնածուների թվի մասին տեղեկատվությունը հետեւյալ պատճառաբանությամբ.«Մինչեւ հուլիսի 10-ը ժամը 13-ը նպատակահարմար չենք գտնում ասել, թե քանի հոգի է դիմել ռեկտորի պաշտոնի համար: Տեղեկատվություն կտրամադրենք հուլիսի 10-ին ժամը՝ 13:05-ին»: Իսկ դիմումների ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031