Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Բյոջեքյան․ Հայրենադարձների ամենամեծ խնդիրը աշխատանքի հարցն է

Հուլիս 08,2020 14:53

«Հայաստանում պետք է լինեն այնպիսի պայմաններ, որ բոլորը ցանկանան Հայաստան գալ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի համակարգող Սիմոն Գաֆալյանը։

Հանձնաժողովի համակարգող Ժիրայր Բյոջեքյանն էլ նշեց, որ «Հայրենադարձների» հանձնախումբը խորհրդատվություն է տրամադրում հայրենադարձ կամ հայրենադարձությանը պատրաստվող անձանց․ «Մենք հայրենադարձություն կազմակերպող մարմին չենք, բայց այն հայրենակիցները, որոնք կգան Հայաստան, նրանք, ովքեր գալուց հետո հարցեր ունեն, խնդիրներ ունեն, որ պետք է լուծեն, նրանք, ովքեր պատրաստվում են գալ և իրենց սեփական իրերը տեղափոխելու խնդիր ունեն, աշխատանքի հետ կապված, կրթության հետ խնդիր ունեն։ Այդ հարցերին փորձում ենք պատասխանել, փորձում ենք օգտակար լինել, որ մարդիկ կարողանան այստեղ գալուց հետո և՛ իրենց առօրյա խնդիրները, և՛ իրենց երեխաների կրթության հետ կապված խնդիրները, և՛ տարբեր-տարբեր հարցեր կարողանան լուծել»։

Նրա խոսքով՝ շատ թվով մարդիկ իրենց դիմում են իրավական խնդիրներով, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու կամ ամուսնությունը գրանցելու․ «Ամենամեծ խնդիրը աշխատանքի հարցն է։ Այսինքն՝ հայրենադարձ ընտանիքները անպայման մասնագիտական բարձր գիտելիքներ ունեցող ընտանիքներ չեն, կամ աշխատողներ չունեն։ Տասնյակ դիմումներ ունեն առօրյա աշխատանքի տեղավորման հարցով։ Փորձում ենք դասավորել ինչ-որ կարելի է, բայց վերջին հաշվով բոլորս էլ գիտենք՝ Հայաստանի իրականությունն է, Հայաստանի քաղաքացին այսքան տարի այստեղ ծնված-մեծացած մարդը այսօր աշխատանքի խնդիր ունի, նույն ձևով բացատրում ենք մեր հայրենակիցներին՝ ինչպես Հայաստանի քաղաքացին, այնպես էլ հայրենադարձը հավելյալ իրավունքներ չունի, հավելյալ խնդիրներ չունի։ Նույն իրականության մեջ բոլորս միասին պիտի փորձենք ապահովել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Էական շփոթ մը (ուրիշ բան չըսելու համար) փարատելու համար, եւ մանաւանդ՝ առաջքը առնելու համար ներգաղթողների զարհուրելի յուսախաբութեան, կ’առաջարկեմ որ հէլէ սա «հայրենադարձութիւն» բառէն վազ անցինք: Ըսենք պարզապէս՝ «Հայաստան տեղափոխուած սփիւռքահայեր»:

    Բայց արդար ըլլալու համար, նշենք որ այս անհեթեթ fiction-ը հնարողն ու վառ պահողը, բնիկները չեն, այլ հիմնականօրէն՝ Դասական Սփիւռքի հայերն են: Որոնցմէ ոմանք նաեւ, այդ հիման վրայ, նոյնիսկ «հայրենասիրութեան» դասեր մըն ալ կը փորձեն տալ, մնացեալներուս: Իսկ ասոնցմէ ալ ոմանք այդպէս կը խօսին, իրենց զիրենք խաբելու կամ մխիթարելու համար, իրենց իսկ մտքին մէջ ծածկել փորձելու համար այն ցաւագին իրողութիւնը թէ՝ փառաւոր… պէլայի՛ մը մէջ ինկած են (այստեղ ալ ուրիշ բառ պիտի գործածէի, զսպուեցայ…)  :

    Իրենց երկիրը լքած հայաստանցիներուն տասը տոկոսը, միայն՝ տասը տոկոսը, թող բարեհաճին ետ վերադառնալ իրենց պապենական տուները, յետոյ խօսինք Դասական Սփիւռքը հայերուն Հայաստան տեղափոխուելու ցանկութեան, կամ նոյնիսկ պարտականութեան մասին:

  2. Հ.Շ. says:

    Յ.Գ. Իսկ յատկապէս այս հատուածի վերնագրին արձագանգելով՝ ներողութիւն, Սփիւռքէն Հայաստան տեղափոխուողների շատերու պարագային, իրենք է որ պէտք է աշխատանք ստեղծեն բնիկներուն համար – ինչպէս որ ոմանք անում են արդէն -, եւ ոչ թէ, եղած սակաւաթիւ գործերն ալ իրենք առնեն:

    Իսկ այս է նաեւ այս նիւթին մէջ լուրջ խնդիրներէն մէկը: Կան սփիւռքահայեր, որոնք Հայաստան գացած են ոչ թէ, առաջնահերթ կերպով՝ «հայրենասիրութեամբ», այլ գործի համար: Փող աշխատելու: Ոմանք նոյնիսկ դուրսը ոչինչ ունէին, այդտեղ իրենց բախտը բացուեցաւ, նիւթական առումով: Հալալ է, խնդիրը այդ չէ: Սակայն յատկապէս դժուար է հանդուրժելը այդ տեսակների կեցուածքը թէ, նրանք իբրեւ թէ խոր հայրենասիրութեամբ է որ ձեռնարկած են իրենց «հայրենադարձութեան»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031