Լրահոս
Օրվա լրահոսը

Նման իրավիճակներն իրական վտանգ են ստեղծում իրավապաշտպան կառույցների, փաստաբանների գործունեության համար. «Կանանց աջակցման կենտրոն»-ի  հայտարարությունը

Հուլիս 08,2020 14:34

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ «Կանանց աջակցման կենտրոնն» իր մտահոգությունն է հայտնում և հրավիրում է իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնի փաստաբանի և մյուս աշխատակիցների նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու դեպքի կապակցությամբ.

Մասնավորապես, ս/թ հուլիսի 07-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել թիվ ԵԴ/21929/02/19 քաղաքացիական գործով դատական նիստը, որի ավարտից հետո բռնարար ամուսինը (ով, ի դեպ, հանդիսացել է ոստիկանության աշխատողև ներկայումս գտնվում է հաշվառման մեջ որպես բռնարար) ընդգծված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, վիրավորել և սպառնացել է կենտրոնի փաստաբանին և այլ աշխատողներին:

Նման իրավիճակները խիստ վտանգավոր են և իրական վտանգ են ստեղծում իրավապաշտպան կառույցների, փաստաբանների գործունեության համար: Վերջիններս հաճախ թիրախավորվում են և բռնարարների կողմից ենթարկվում տարատեսակ հարձակումների և ճնշումների:

Առավել խնդրային է այն փաստը, որ նման դեպքերում օրենքը չի նախատեսում պաշտպանության, անվտանգության միջոցների տրամադրում կառույցների աշխատողներին, ինչպես նաև պատասխանատվության կիրառում բռնարար անձանց նկատմամբ:

Ավելին, բացակայում են իրավական մեխանիզմները ընտանիքում բռնություն գործադրած անձին հարկադիր բուժզննության ենթարկելու, ծնողական իրավունքների իրացումը սահմանափակելու մասերով:

Միաժամանակ, հաշվի առնելով ընտանիքում բռնության դեպքերով բարձր իրավագիտակցություն ձևավորելու և հանրային իրազեկում ապահովելու կարևորությունը՝ առաջարկում ենք շահագրգիռ անձանց և ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել և լուսաբանել նշված դատական  գործի ընթացքը: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 09-ին ժամը 17.20 –ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:

Կանանց աջակցման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031