Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ շուկայում ցորենի բերքի պակասո՞րդ, թե՞ ավելցուկ կլինի. Արման Խոջոյանը՝ պարենային անվտանգության մասին

Հուլիս 08,2020 14:20

Այս տարի խաղողի առատ բերք է սպասվում, ինչի հետեւանքով խաղող մշակող եւ մթերող տնտեսվարողները լուրջ մտահոգություններ ունեն: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ասաց, որ հանդիպել են խաղող մթերողների հետ, որպեսզի մթերման սեզոնին գյուղատնտեսները մթերման խնդիրներ չունենան, իսկ արտադրողները կարողանան իրենց ապրանքն անարգել իրացնել:

Պարոն Խոջոյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով պայմանավորված, երբ մարդիկ տանը փակված են եղել, ալկոհոլային խմիչքների սպառումը մի շարք երկրներում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում ավելացել են, սակայն մեր արտահանողները նշել են, որ շուրջ 30 տոկոսով պատվերները նվազել են, իսկ տեղական շուկայում՝ մինչեւ հիսուն տոկոսի նվազում է եղել:

Փոխնախարարն ասաց, որ ծրագրեր են մշակում, որպեսզի խաղող մթերողների համար վարկային պայմաններում փոփոխություններ լինեն: Ներկրման պայմաններում արտոնություններ կունենան նաեւ այն տնտեսվարողները, որոնք կփորձեն Հայաստան գինու պահաման տարաներ ներկրել:

Փոխնախարարն ասաց, որ բեռներն անարգել տեղափոխվում են եւ այս պահին բեռնափոխադրումների խնդիր չկա: Նրա տվյալներով, այս տարի արդեն ընդհանուր առմամբ արտահանվել է 58 հազար տոննա պտուղ բանջարեղեն՝ 13 հազար տոննա ծիրան, 3500 տոննա կեռաս, 21 հազար տոննա լոլիկ, 800 տոննա ելակ: Արտահանման ծավալները, ըստ փոխնախարարի, անցյալ տարվա համեմատությամբ 15 տոկոսով պակաս են, ինչը պայմանավորված է խնձորի արտահանման ծավալների նվազմամբ: Ծիրանի բերքն էլ այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, պակաս է եղել 3 հազար տոննայով. «Այս տարի ծիրանի բավականին առատ բերք էր սպասվում, բայց ապրիլ-մայիս ամսվա ցրտահարության, կարկտահարության պատճառով ծիրանի բերքը նվազեց»:

Անդրադառնալով պարենային անվտանգության խնդիրներին, մասնավորապես՝ ցորենի բերքի սպասվող ծավալներին Հայաստանում եւ նաեւ տարածաշրջանի երկրներում, որտեղից մեր երկիրը ցորեն է ներկրում, Արման Խոջոյանն ասաց, որ ԵԱՏՄ միության շուկաներում դեռ 46 միլիոն տոննա ցորենի ավելցուկ է սպասվում: Հայաստանում աշնանացան ցորենի ցանքատարածությունը կազմում է 56 հազար հեկտար, 3000 հեկտար էլ՝ գարնանացան ցորենի ցանքատարածություններն են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031