Մոսկվայում դատարանի վճռով ձերբակալվել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի խորհրդական, «Կոմերսանտ»-ի և «Վեդոմոստի»-ի նախկին թղթակից Իվան Սաֆրոնովը: Ինչպես հաղորդում է BBC-ն, Սաֆրոնովը կասկածվում է պետական դավաճանության հոդվածով, միևնույն ժամանակ մեղադրանք դեռ չի առաջադրվել, հայտնի չէ նաև թե նա հստակ ինչում է մեղադրվում: Քանի որ խոսքը պետական գաղտնիքների մասին, դատավարությունը փակ է լինելու: Ըստ տեղեկության՝ Սաֆրոնովը դատարանում չի ճանաչել իր մեղքը:
Անվտանգության դաշնային ծառայության հայտարարության համաձայն՝ Սաֆրոնովը, «կատարելով ՆԱՏՕ-ի հատուկ ծառայություններից մեկի առաջադրանքը, հավաքել և Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցչին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության, պաշտպանության և անվտանգության մասին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ»: Իսկ փաստաբանները պնդում են, որ խոսքը Չեխիայի մասին է: Չեխիայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը BBC-ի հետ զրույցում ասել է, որ գերատեսչությունն առայժմ որևէ հայտարարություն չի նախատեսում անել:
Նշենք, որ նախկին լրագրողի ձերբակալությունից հետո նրա գործընկերները ցույց են կազմակերպել՝ հաջակցություն Սաֆրոնովի: Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 2 տասնյակ մարդու:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ