Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարությունը գաղտնի է պահում ռեկտորի թեկնածուների թիվը

Հուլիս 08,2020 13:21

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարից հետաքրքրվեց՝ հունիսի 8- ի դրությամբ քանի՞ թեկնածու է դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին, քանի որ ժամկետի ավարտին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մեր տեղեկություններով՝ ոչ ոք չի դիմել եւ միակ թեկնածուն բուհի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանն է: Մրցույթին մասնակցելու դիմումները պետք է ներկայացվեին 2020թ. հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 10-ը:

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարն ասաց, որ ինքը տեղյակ չէ, չի հետեւել գործընթացներին, քանի որ ծանրաբեռնված է, ունեն 360 ենթակա կազմակերպություն, բավականանին մրցույթներ եւ ինքն ամեն վայրկյան չի ստուգում, թե որտեղ քանի հոգի է մասնակցության հայտ ներկայացրել: Նաիրի Հարությունյանը առաջարկեց հարցը վերահասցեագրել նախարարության մամուլի ծառայություն:

Aravot.am-ը կապվեց նաեւ նախարարության լրատվական ծառայության հետ, որտեղից փոխանցեցին, որ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար չի գտնում հայտնել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմած թեկնածուների թիվը:

Հարցրինք՝ որ կարգով, որ օրենքով է այդպես որոշված, լրատվականից ընդամենը պատասխանեցին, որ այդպես են վարվում, որպեսզի գործընթացների վրա ոչինչ չազդի. «Մինչեւ հուլիսի 10-ը ժամը 13-ը նպատակահարմար չենք գտնում ասել, թե քանի հոգի է դիմել ռեկտորի պաշտոնի համար: Տեղեկատվություն կտրամադրենք հուլիսի 10-ին ժամը՝ 13:05-ին»:

Նշենք, որ մեր կողմից ակնկալվող տեղեկատվությունը Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանափակումների տիրույթում չէ, որովհետեւ խոսքը բաց մրցույթի մասին է, ի թիվս այլնի, պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք չի պարունակում, չի վերաբերում քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը սպառնացող արտակարգ դեպքերին, չի խախտում մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը եւ այլն:

Հավելենք, որ օրերս էլ ֆեյսբուքի իր էջում ընդդեմ ապօրինի ընտրությունների՝ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի քարտուղար Վահան Մովսիսյանը եւ հույս հայտնել, որ անձնական նկրտումները կստորադասվեն համալսարանի շահին և պետականամետ մտածելակերպին։ Նա գրել էր. «Ստեղծված իրավիճակի լուծումը ՀՊՏՀ կազմակերպաիրավական իրավիճակի փոփոխությունը կյանքի կոչելն է, հետևաբար և՝ նոր խորհրդի կազմավորումը և արդեն նոր և ոչ խնդրահարույց կառավարման խորհրդով ռեկտորի ընտրությունների անցկացումը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031