Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակյանն այն մասին, թե ինչու է ՏՄՊՊՀ-ն թակել ԶԼՄ-ների դռները. «Գովազդային շուկայի հետ կապված բողոքներ են եղել»

Հուլիս 08,2020 12:55

«ՏՄՊՊՀ-ն հարցաշար էր ուղարկել ԶԼՄ-ներին՝ իրենց գովազդների եւ ծառայությունների վերաբերյալ: Կմանրամասնե՞ք, թե այդ հարցաշարերի նպատակը որն է»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր կառավարության կողմից ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Կարեն Սեդրակյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

«2019թ-ին գովազդային շուկայի հետ կապված տարբեր բողոքներ ենք ունեցել, բայց ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել, որովհետեւ շատ նեղ բողոքներ են եղել: Հանձնաժողովը որոշեց, որ 2020թ.-ին գովազդի շուկան անպայման ուսումնասիրի: Հանձնաժողովի աշխատակազմը չափորոշիչներով հարցաշար է կազմել եւ ուղարկել տնտեսվարողներին՝ TV, ինտերնետ, թերթեր…այս պահին ուսումնասիրության փուլում ենք, պատկերը կներկայացնենք: Այն պարունակում է միայն գովազդի շուկայի ուսումնասիրությունը, այլ երեւույթ չկա»,-հայտնեց Սեդրակյանը:

Նա նաեւ նշեց՝ հանձնաժողովը չի որոշել, թե որ ԶԼՄ-ներին է հարցաշար ուղարկվել, այլ աշխատակազմը, ուստի ինքը չի կարող ասել, թե ինչ սկզբունքներով են ընտրվել ԶԼՄ-ները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031