Լրահոս
Օրվա լրահոսը

Սերբիայում պարետային ժամի սահմանումը հանգեցրել է անկարգությունների. ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք

Հուլիս 08,2020 12:45

Հուլիսի 7-ի գիշերը Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ այն բանից հետո, երբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումների մասին: Ինչպես հաղորդում է RIA Novosti գործակալությունը, կան ձերբակալվածներ և վիրավորներ:

Տեղեկության համաձայն՝ մի խումբ ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շարքը, կոտրել են խորհրդարանի դուռը և մտել շենք: Ավելի ուշ ոստիկանները նրանց հեռացրել են շենքից: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ:

ՆԳՆ-ի գնահատմամբ՝ խորհրդարանի շենքի առաջ հավաքվել էր շուրջ 5000 մարդ: Ձերբակալվածների և տուժածների հստակ թիվը հայտնի չէ:

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր Բելգրադում հուլիսի 10-ից 13-ը պարետային ժամ սահմանելու մասին համաճարակային իրավիճակի պատճառով:

Նշենք, որ Սերբիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 16 հազար 700-ը, վիրուսի հետևանքով մահացել է 330 մարդ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031