Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սիսիանի սուպերմարկետներից մեկում եռաշերտ դիմակը գնել ենք 200 դրամով». Սրբուհի Գրիգորյան

Հուլիս 08,2020 12:40

«Այս պահին դիմակների առնչությամբ վարույթ է ընթանում, ուսումնասիրություն է կատարվում: Այս հարցը շատ է քննարկվում, եւ երբ ուսումնասիրությունն ավարտենք, կհրապարակենք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով դիմակների վաճառքի բարձր գներին՝ ասաց կառավարության կողմից ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Կարեն Սեդրակյանը: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը նրանից հետաքրքրվել էր, թե գնային քաղաքականության կարգավորման համար ինչ է արվում, որպեսզի քաղաքացին տրամաբանական գնով դիմակ առնի, իսկ տնտեսվարողներն էլ գերշահույթ չստանան:

Սեդրակյանը շեշտեց՝ դիտարկում են նաեւ ահազանգերն այն մասին, որ մարզերում դիմակներն ավելի թանկ են վաճառում, քան Երեւանում. «Բայց մինչ օրս բացառվել է տարբերակը, որ 20 դրամով ձեռք բերեն դիմակն ու վաճառեն 200 դրամով: Ավելին չասեմ, սպասենք ուսումնասիրության ավարտին»:

Սրբուհի Գրիգորյանը հակադարձեց. «Երեկ Սիսիանի սուպերմարկետներից մեկում եռաշերտ դիմակը գնել ենք 200 դրամով»: Կարեն Սեդրակյանը խնդրեց իրեն փոխանցել սուպերմարկետի տվյալները, որովհետեւ եռաշերտ դիմակներն այսօր շուկայում 90-120-150 դրամ արժեն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031