«Հեղուկ գազն օգտագործում են մեքենաները եւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ իրենց տնտեսությունում: Վերջին երկու ամսում հեղուկ գազի գինը 180-200 դրամ էր, հետո իջավ 90-100 դրամ, հետո դարձավ 150 դրամ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր կառավարության կողմից ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրված Կարեն Սեդրակյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Սեդրակյանը տեղեկացրեց, որ հեղուկ գազի գնի տատանման վերաբերյալ շատ բողոքներ են ստացել, եւ այս պահին ուսումնասիրություն են անում՝ հասկանալու համար, թե նման գնային տատանումն ինչով է պայմանավորված:
Գեւորգ Պապոյանն արձանագրեց՝ պետք է հստակ պատճառներ լինեն, կամ գուցե ինչ-որ պայմանավորվածություններ կան. «Հուսամ՝ հակամրցակցային պայմանավորվածությունների արդյունք չէ սա»:
ՏՄՊՊՀ անդամի թեկնածուն էլ արձագանքեց, որ իրավիճակը շատ հանգամանքներից կարող է պայմանավորված լինել, այդ թվում՝ բենզինի գնի անկումից. «Երբ ուսումնասիրենք, արդյունքներն անպայման կհրապարակենք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ