Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր ողջ խմբակցությունը պետք է մեկուսանար, բայց չի արել». Գորգիսյանը՝ Գաբրիելյանին

Հուլիս 08,2020 12:10

«Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասը կոնտակտավոր, եւ այդպես էլ կարծես չեն մեկուսացել: Հիմա հավաքվել ենք եւ քննարկում ենք օրինագծեր, որոնց հրատապությունը հասկանալի չի, դրանց մեծ մասը կարող էինք սեպտեմբերին քննարկել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով խորհրդարանի արտահերթ նիստ նախաձեռնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Կան օրինագծեր, որոնք անհրաժեշտություն են, բացի այդ՝ ԱԺ-ն դեռ արձակուրդ չի գնացել: Իսկ եթե տեղեկություններ ունեք, որ որեւէ պատգամավոր մեկուսանալու փոխարեն այսօր այստեղ նստած է, բարձրաձայնեք, ԱԺ նախագահը կարձագանքի»,-հակադարձեց Սիսակ Գաբրիելյանը:

«Տեսնում ենք պատգամավորներ, որոնց վերաբերյալ հայտարարվել է, որ վարակված են: Իսկ կոնտակտավորները պետք է մեկուսանային: Կարծում եմ՝ ձեր ողջ խմբակցությունը պետք է մեկուսանար, բայց չի արել: Իսկ օրինագծերի մի մասը լայն քննարկման կարիք ունեին»,-չհամաձայնեց Գորգիսյանը:

Սիսակ Գաբրիելյանն էլ պնդեց, որ օրակարգում հրատապ հարցեր կան: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հավելեց. «Բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացած են: Իսկ նախկինում կորոնավիրուսով հիվանդ պատգամավորները, օրինակ՝ տիկին Պողոսյանը, 16 օր մեկուսացած է եղել, թեստն էլ բացասական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031