ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում է ընդգրկվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:
Նախագծի ընդունման դեպքում միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:
Խոսքը վերաբերում է նաև մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված, վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամին:
Ընդ որում, նախատեսվում է օրենքի դրույթներին տալ հետադարձ ուժ և կկիրառվի 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների հիման վրա: Սա նշանակում է, որ օրինակ՝ խնամքի նպաստ կնշանակվի և կվճարվի խնամքի արձակուրդում գտնվելու՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար»:
Կարդացեք նաև