Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիև. Հայկ Կոնջորյան

Հուլիս 08,2020 11:55

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն այս անգամ անցել է առցանց: Ձևաչափը նոր էր, ադրբեջանական պատվիրակների մեղադրանքները՝ հին: Ազայ Գյուլիևը խոսել է Արցախի ընտրությունների անցկացումից, երդմնակալությանը Հայաստանի վարչապետի ներկայությունից, մեղադրել հայերին խաղաղությունը խաթարելու համար:

Հայկական արձագանքը հիշեցում է. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, այն անհասկանալի է 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար:

«Կցանկանայի հիշեցնել,որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է և չունի ժամանակային սահմանափակում, և Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան: Մենք հետևողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և աշխատում ենք խաղաղության միջավայրի ձևավորման վրա, բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջները անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը:

Ցավոք, ոչ համանախագահների, ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին: Հետևաբար, մենք կարևորում ենք մշտադիտարկման իրականացումը. այն չպետք է դադարեցվի, հատկապես համավարակի օրերին»,- ասել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Մեր պատվիրակը հիշեցրել է. պարոն Գյուլիևը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը: Եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել. այն է ՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Երբ պարոն Գյուլիևը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին և ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ պատճառն ընդհանրապես մարդու իրավունքներ երևույթը չհասկանալու մեջ է: Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնիսկ պարոն Գյուլիևի խոսքերում: Երբ խոսում եք ժողովրդավարությունից, կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և եթե մեկը, լինի գործարար թե պաշտոնյա, որևէ հանցանք է գործում, պետք է պատասխան տա դրա համար: Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիև: Հիմա եկեք նայենք Ադրբեջանին:

Գործող նախագահը նախագահ է 2003-ից՝ 17 տարի: Նա նախագահությունը հորից է ժառանգել: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժառանգականությունն է, սա նեպոտիզմ է, ընտանեկան բռնապետություն, սակայն ոչ երբևէ ժողովրդավարություն: Դրա համար հայաստանյան ժողովրդավարությունը չեք
հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիև»,- ասել է Կոնջորյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031