Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակ չկրելու տուգանքը բարձրացնող օրինագիծը հանվել է, բայց քննարկումներ կան

Հուլիս 08,2020 11:30

«Այս պահին այդ նախագիծն առհասարակ հանված է շրջանառությունից, իսկ կգա ԱԺ, թե ոչ, որեւէ մեկը չի կարող սահմանափակել պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու իրավունքը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ինչ եղավ դիմակ չկրելու համար տուգանքի շեմը բարձրացնող օրինագիծը, որը հեղինակել էր «Իմ քայլը, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ օրինագծով՝  բաց տարածքում դիմակ չկրելու տուգանքը դառնում էր 20000, իսկ փակ տարածքում՝ 50.000 դրամ:

Սիսակ Գաբրիելյանը չբացառեց, որ ապագայում նման օրինագիծ կարող է բերվել ԱԺ, որովհետեւ տարբեր քննարկումներ կան մասնագիտական շրջանակներում. «Մի մասն օրինակ է բերում հարեւան Վրաստանը, որտեղ տուգանքներն ավելի բարձր են, եւ գտնում է, որ դա արդյունավետ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031