«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետական բյուջե 2018 թվականի համար պակաս է վճարվել 20 մլն 825 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ պետական բյուջե պետք է վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ: 2018 թվականին 37 ընկերությունների կողմից թվով 319 գովազդային վահանակներով գովազդ տարածելու համար, գովազդային վահանակների ապամոնտաժման վերաբերյալ ծանուցումները հաշվի առած, պետք է հաշվարկվեր եւ պետական բյուջե վճարվեր 57 մլն 101 հազար դրամ ճանապարհային հարկ, այնինչ վճարվել է 38 մլն դրամ: Մեզ հայտնի դարձավ, որ պարտքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 60 մլն 416 հազար դրամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։