ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք՝ Արսեն Նիկողոսյանն այն դատավորն է, որը Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց: Դրանից հետո սոցիալական էջերում որոշ օգտատերեր սկսեցին թիրախավորել դատավորին, ինչով պայմանավորված՝ հունիսի 19-ին նա դիմեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահին՝ հայտնելով, որ իր կայացրած որոշման արդյունքում իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին մի շարք լրատվական կայքերում եւ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում