Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պետրոսյան. Ներսես Պողոսյանը զանգել և ասել է՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետևից բան մի խոսա

Հուլիս 07,2020 17:48

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձավ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հետ համացանցում տարածված հեռախոսազրույցին։

Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց կատարվածի մանրամասները․ «Իմ հետևից «Գևորիկ»-ով է ինձ դիմում, բայց զանգում ասում է` Գևորգ ջան, թրթռուն ձայնով։ Եվ ասում է՝ զանգել եմ քեզ, որ ասեմ, որ սրանից հետո Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի հետևից բան մի խոսա, արտահայտություններ մի արա։ Էս ո՞ւր եք հասցրել մեր երկիրը»։

Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը ասել է, որ իրեն ցուցում է տրված․ «Այդ անբարոյականություն է, որ նա մեր խոսակցությունը ձայնագրել ու գաղտնազերծել է՝ շառը գցելով Ազգային անվտանգության վրա, ասում է՝ Ազգային անվտանգությունն է ինձ ստիպել։ Ես չեմ հավատում, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը նման անխոհեմ քայլի գնար։ Եվ ինձ հետ գալիս նստում է սեղան, հետո այդ խոսակցությունը տանում` հրապարակում է: Սա է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»։

Գևորգ Պետրոսյանի խոսքերով՝ նման բան երբեք չի եղել․ «Բայց օրենքներ չեն կարդում։ Հասկանո՞ւմ եք պատգամավորի գործունեությանը էսպիսի միջամտություն, որ իմ կարծիք հայտնելու իրավունքը գալիս են սաստելու»։

Հիշեցնենք նաև, որ Ներսես Պողոսյանը Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալներից է եւ մեղավոր է ճանաչվել Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենք շրջանառելու, Երևանի հեռուստաաշտարակը և զորամաս զավթելու նախապատրաստության համար։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031