Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կորոնավիրուսի պատճառով կարող է հասնել 1 միլիարդի. զեկույց

Հուլիս 07,2020 16:48

Աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է հասնել 1 միլիարդի, նախազգուշացնում է գերմանական բարեգործական կազմակերպությունը (Welthungerhilfe): Մասնավորապես, Աֆրիկայի երկրներում և Հարավային կիսագնդի մի շարք պետություններում աճում է COVID-19-ով վարակվածների թիվը, շատերը աշխատանք են կորցնում, բացի այդ համավարակի պատճառով խիստ տուժել է տնտեսությունը, ինչն էլ հանգեցրել է գնաճի:

Կազմակերպության ամենամյա զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսն էլ ավելի է խորացրել գոյություն ունեցող խնդիրները և ճգնաժամերը, ինչպիսին է երաշտը, կլիմայի փոփոխությունները, զինված հակամարտությունները, առողջապահական համակարգերի սխալները: Ընդ որում, աշխարհում քաղցած մարդկանց թիվը կարող է կտրուկ աճել արդեն առաջիկա ամիսներին:

Համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակից ամենաշատը կտուժեն զարգացող երկրները, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող պետությունները, կարծում են զեկույցի հեղինակները: Մասնավորապես, տրանսպորտային և առևտրային սահմանափակումների պատճառով խափանվում են մի շարք մատակարարումներ, իսկ տնտեսական խնդիրներն էլ հանգեցնում են աղքատության մակարդակի աճի: Welthungerhilfe-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում քաղցած է շուրջ 821,6 միլիոն մարդ, ինչը կազմում է Երկրի բնակչության 11 տոկոսը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031