Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճ՝ Քոչարյանի դատին. «Մեզ արդեն այնքան են սպառնացել, որ արդեն ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու, համ էլ իմացեք՝ ում եք սպառնում». Ալումյան

Հուլիս 07,2020 15:27

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ գործով անցնում են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Արմեն Գեւորգյանը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը առարկություն ներկայացրեց դատախազ Գեւորգ Բաղդասարյանի՝ նախորդ նիստում ներկայացրած միջնորդությանը: Իսկ դատախազի միջնորդությունը վերաբերում էր իրավունքի չարաշահման փաստն արձանագրելու եւ դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելուն: Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձեւականորեն փոփոխել դրանց հիմքը:

Խուդոյանը նշեց, որ դատախազը ստել է, ընդ որում, հստակ բացատրեց, դա ոչ թե սխալ է, այլ՝ հենց սուտ. «Այսպիսի կոնցենտրացիայի եւ սխալ ինֆորմացիային տարբեր իրավիճակներում տարբեր կերպ կարող են արձագանքել: Կենցաղային մակարդակում՝ առնվազն իմ սերնդակիցների մոտ արձագանքը շատ կարճ է լինում, որոշակի արտահայտություններով սահմանափակում են սուտ խոսացող անձի հասցեին եւ անցնում էին առաջ»:

Դատախազը չդիմացավ վիրավորանքին ու հորդորեց դատավորին. «Հարգելի՛ դատարան, կարգի եք հրավիրում դատավարության մասնակցին, որովհետեւ ես իմ իմացած տերմինաբանությամբ կպատասխանեմ իրան: Իմ տարիքակիցների մոտ էլ տերմիններ կան, որոնք դուք չեք կարող իմանալ»:

Դատավոր Դանիբեկյանը Քոչարյանի պաշտպանին հորդորեց ներկայացնել բացառապես իրավական փաստարկներն, ու որեւէ վիրավորական արտահայտություն կամ կենցաղային հարցերին անդրադարձ չպետք է լինի, նման արտահայտությունների դեպքում զգուշացրեց, որ ելույթը կսահմանափակի:

Միջամտեց Քոչարյանի մյուս պաշտպանը՝ Հայկ Ալումյանը՝ ասելով. «Մեզ պետք չի սպառնալ, մեզ արդեն այնքան են սպառնացել, այդ թվում նաեւ ձեր գիտությամբ, որ արդեն ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու: Համ էլ իմացեք ում եք սպառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031