Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս համայնքի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ. ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն

Հուլիս 07,2020 15:50

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ՀՀ Գեղարքունիքի տարածքային բաժնի մասնագետների կողմից ուսումնասիրություն է կատարվել Վարդենիս համայնքի Լեռնագործների 1/2 բազմաբնակարան շենքի հարևանությամբ իրականացված և Լեռնագործների 3 հասցեներում շինարարական աշխատանքների նկատմամբ։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված հասցեներում իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ առանց սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տրամադրված շինարարության թույլտվության։

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի պահանջներով՝ ստուգումների արդյունքում գրություններ են ուղարկվել Վարդենիս համայնքի ղեկավար Ա․ Մելքոնյանին, որով նա տեղեկացվել է, որ համայնքի նշված երկու հասցեներում կատարվում են ապօրինի ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Գրությամբ համայնքի ղեկավարը նաև տեղեկացվել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել տվյալ շինաշխատանքները դադարեցնելու, օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, որից  հետո արդյունքների մասին ՔՏՀԱ Տեսչական մարմնին տեղեկացնելու վերաբերյալ:

2020թ․ մայիսի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարից ստացվել է գրություն՝ համաձայն որի նշված հասցեներում շինարարական աշխատանքները դադարեցվել են և սեղմ ժամկետում օրենքով պահանջվող փաստաթղթերը կներկայացվեն Տեսչական մարմին։

Սակայն, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարի կողմից ոչ մի միջոց չի ձեռնարկվել ապօրինի շինաշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։

2020թ․ հունիսի 4-ին Տեսչական մարմնի կողմից համայնքի ղեկավարին ուղարկվել է արդեն երկրորդ գրությունը, որպեսզի վերջինս ապահովի ինքնակամ շինարարությունների անհապաղ դադարեցումը և օրենքով սահմանված կարգով ձեռնարկի համապատասխան միջոցառումներ, ինչը կրկին չի իրականացվել և մինչ օրս մնացել է անպատասխան։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով արձանագրված խախտումների բնույթը, ՔՏՀԱ տեսչական մարմինը համապատասխան նյութեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար:

ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել