Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը փոխվում է․ 20. 000 դրամ՝ դրսում, 50.000՝ ներսում․ նոր նախագիծ

Հուլիս 06,2020 22:52

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի փաթեթ, որ առաջարկել է  «Իմ քայլը» խմբակցությունը։ Վերջինս շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից։

Նախագծում առաջարկվող փոփոխություններով արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20.000 ՀՀ դրամ) ։

Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցներում եւ աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ)։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ինչպես կանխարգելել հակահամաճարակային կանոններից մասնավորապես դիմակի չկրելու կամ սխալ կրելու դեպքերը, այնպես էլ օպերատիվ իրականացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված գործերով վարույթները,- կարդում ենք ՀՀ ԱԺ կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031