Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Վասիլենկոյին փակել են Մոսկվայի մեկուսարանում: Նրան ձերբակալել են դեռ անցած տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ նրան մեղադրել էին վտանգավոր ապրանքների եւ մշակութային արժեքների մաքսանենգության մեջ, իսկ ահա հունիսի 19-ին խափանման միջոցը երկարացվել է, այս անգամ արդեն լրտեսության մեղադրանքով: Այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ ձերբակալման պահին Վասիլենկոն գրանցված է եղել որպես գործազուրկ:
Եթե մեղադրանքը հաստատվի, նրան սպասվում է 20 տարվա ազատազրկում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ