Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ՀՀ նախագահին, կառավարությանը, դատական իշխանությանը օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին. Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնություն

Հուլիս 06,2020 19:44

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Ազգային Ժողովի կողմից Սահմանադրական փոփոխությունների, ապա համապատասխան օրենքների ընդունումից հետո երկամյսա ժամկետում պետք է տեղի ունենա Սահմանադրական դատարանի դատարանակազմության գորրծընթացը՝ կառավարությունը, նախագահը և դատական իշխանությունը պետք է առաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի իրենց թեկնածուներին։ Դա չափազանց կարևոր գործընթաց է լինելու Սահմանադրական դատարանի հետճգնաժամային իրավիճակի տեսանկյունից և դրա վերջնական նպատակը պետք է լինի այդ ճգնաժամի ամբողջական հաղթահարումը։

Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրության գործընթացը լինելու է խիստ, չափազանց դժվարին, քանի որ իրապես անկախ ու անաչառ Սահմանադրական դատարան ունենալու համար մեզ անհրաժեշտ են լինելու մասնագիտական ու մարդկային բարձր, բացառիկ հատկանիշներ ունեցող նոր դատավորներ։ Իսկ դա նշանակում է, որ նրանց առաջադրող սահմանադիր մարմինները կանգնելու են դժվարին ընտրության առաջ, քանի որ չափազանց բարդ է այդպիսի մասնագիտական ու մարդկային որակներով թեկնածուների ընտրությունը։

Հետևաբար կոչ ենք անում բոլոր սահմանադիր մարմիններին՝ ՀՀ նախագահին, կառավարությանը, դատական իշխանությանը օր առաջ հայտարարել թեկնածուների ընտրության գործընթացի մեկնարկի մասին, որը հնարավորություն կտա մասնագիտական հանրությանը, ակտիվ քաղաքացիական խմբերին ու անհատներին համապատասխան ժամանակ ունենալ՝ պատրաստվելու համար ՍԴ դատավորի թեկնածության առաջադրմանն ու ընտրությանը։

Երկրում սահմանադրական ճգնաժամի հաղթահարումից հետո և՛ խորհրդարանը, և՛ մյուս սահմանադիր մարմինները պարտավոր են դատարանակազմության գործընթացն իրականացնել առավելագույն բարձր չափանիշներով, նոր դատավորների պաշտոնում ընտրել իրապես անբասիր կենսագրություն ու մասնագիտական կարողություններ ունեցող անհատների, որոնք անմնացորդ կծառայեն սահմանադրական արդարադատություն իրականացնողի բարձր կոչմանն ու առաքելությանը։

Հանուն Հանրապետության քաղաքական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031