Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ցեմենտի գործարան կկառուցվի

Հուլիս 06,2020 20:20

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, հուլիսի 6-ին հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են «ՍԱՎՎԱ» ՍՊԸ կողմից Արցախում ցեմենտի արտադրության հիմնման ներդրումային խոշոր ծրագրի՝ Հիմնադրամին ներկայացված առաջարկները: Հոգաբարձուների խորհրդի անդամները, կապված գործարանի շահագործման հետ, էկոլոգիական նշանակությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, գնային քաղաքականությանը եւ մի շարք այլ ուղղությունների վերաբերյալ հարցեր են հղել նիստին ներկա գործարարին եւ ստացել սպառիչ պատասխաններ: Որոշում է կայացվել համապատասխան գրավի դիմաց բավարարել վարկային հայտը, սակայն նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը գտնվելու է Հիմնադրամի վերահսկողության ներքո:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031