Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակը չպետք է իջեցնենք դնչի տակ, չպետք է բացենք քիթը, ինչպես չենք հանում մեր շորերը եւ մերկ ման գալիս փողոցում». Արսեն Թորոսյանի հորդորը

Հուլիս 06,2020 19:01

«Երեկվա դրությամբ մեր մահճակալային ընդհանուր ֆոնդը արդեն հասել է 2600-ի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, դրանք մեծ մասը՝ թթվածնային կենտրոնական մատակարարումներով, մոտ 300-ը վերակենդանացման մահճակալներ են: Հագեցվածություն, զբաղվածությունը մնում է բարձր», – այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ սովորաբար նման համաճարակները պայթյունաձեւ տարածվում են, մենք նման իրավիճակ չունենք՝ հենց ձեռնարկած քայլերի շնորհիվ. «Դիմակների՝ հարաբերականորեն պատշաճ կրումը մեր մոտ էլ է ապացուցել, որ դրանք էֆեկտիվ են, եթե այդպես չլիներ, օրական կունենայինք ոչ թե 600-700 դեպք, այլ՝ պատիկով շատ ավելի շատ»:

Նախարարը հատկապես այն տարեց քաղաքացիներին, որոնք կարող են հավաքվել իրենց բակերում տարբեր խաղերի, զրույցների շուրջ, հորդորեց հաշվի առնել, որ իրենք ամենախոցելի են. «Մեր մահացության միջին տարիքը, ամեն օր արձանագրվող մահերը ցույց են տալիս, որ մենք միայն այդ քաղաքացիներին է, որ չենք կարողանում փրկել հիմնականում, այսինքն՝ 70-ից բարձր, 80-ից բարձր»:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ «Մենք տանից դուրս չենք գալիս՝ առանց կոշիկ հագնելու, ուրեմն չպետք է դուրս չգանք նաեւ՝ առանց դիմակ հագնելու, դիմակը չպետք է իջեցնենք դնչի տակ, չպետք է բացենք քիթը, ինչպես չենք հանում մեր շորերը եւ մերկ ման գալիս փողոցում: Միգուցե ծիծաղելի հնչի, բայց դա է, որ մեզ պաշտպանելու է համավարակից, որ աշխարհում մոլեգնում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031