Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցության հարցեր

Հուլիս 06,2020 18:50

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հուլիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ:

Զրուցակիցները խոսել են նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ: Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը: Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը` որպես փոխնախագահներ եւ Ջեյմս Մյուրեյը` որպես պատասխանատու լիազոր:

Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում:

Կողմերը մտքեր են փոխանակել Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումների շուրջ` մասնավորապես կարեւորելով փորձագիտական հարթակների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031