Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդն ու ԱԳՆ-ն չեն կարող լուռ լինել՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի հերթական ավանտյուրան տեսնելով». Աշոտյան

Հուլիս 06,2020 17:56

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հորդորեց Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել հստակ եւ քննադատական գնահատական էրդողանական՝ սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հերթական ավանտյուրայի կապակցությամբ. «Թուրքիայի նախագահ Էրդողանը մի նոր ավանտյուրա է ձեռնարկել, ըստ որի՝ սուրբ Սոֆիայի տաճարը, որը Ստամբուլի ճարտարապետական գոհարներից է համարվում ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է, տաճար, որ երկար տարիներ եղել է ամենախոշոր քրիստոնեական կառույցը, 20-րդ դարի սկզբին այն վերածվեց թուրքական աշխարհիկ իշխանությունների կողմից թանգարանի, Էրդողանը հիմա ուզում է բացել այնտեղ մզկիթ: Սուրբ Սոֆիայի տաճարը համամարդկային քրիստոնեական արժեքների գոհարներից մեկն է, այն պահպանելու հարցում քրիստոնեական առաջին պետությունը՝ ի դեմս Հայաստանի, որը կարեւորություն է տալիս մշակութային երկխոսությանը, ժառանգության պահպանությանը, պարզապես պարտավոր է արձագանքել: Ես ակնկալում եմ արտգործնախարարությունից հստակ տեսակետ այս հարցի կապակցությամբ»:

Աշոտանն ասաց, որ Սուրբ Սոֆիայի տաճարն ունի նաեւ հայկական մշակութային հետք, 10-րդ դարի վերջում կործանարար երկրաշարժից հետո տաճարի գմբեթը փլվել է: Այդ ժամանակ բուզանդական կայսրերը հրավիրել են հայ անվանի ճարտարապետ Տրդատին, որը նաեւ Անիի մայր տաճարի ճարտարապետն է եղել, որ վերականգնի գմբեթը: Գմբեթը, որն այսօր հասել է մեզ, Տրդատի ջանքերով է եղել: Հայի ձեռքն այդ հոյակերտ տաճարում կա: Այսինքն՝ սա նաեւ հայկական մշակութային հետք ունի:

Ըստ Աշոտյանի, հայ ժողովուրդը չի կարող լռել՝ տեսնելով, թե ինչ է պատրաստվում անել Էրդողանը քրիստոնեական եւ մուսուլմանական կրոնների երկխոսության, համերաշխության սիմվոլ դարձած սուրբ Սոֆիայի տաճարի հետ: Թուրքական այս զավթողական պրովոկացիոն քաղաքականությանը մենք ծանոթ ենք:

https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10222205641548124/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031