Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների թիվը Լոռու մարզում կավելանա

Հուլիս 06,2020 17:58

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում ուժի մեջ է մտել պարտադիր սպանդանոցային մորթի կազմակերպման կառավարության որոշումը: Ինչպես հայտնի է, նախապես սահմանված ժամկետը տարեսկզբին հետաձգվել էր հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում, բավարար թվով սպանդանոցների առկայությունն ապահովելու նպատակով: Այս ընթացքում մի շարք ծրագրերով ՀՀ կառավարությունն աջակցել է սպանդանոցների կառուցման գործին:

Հուլիսի 6-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն  ընդունեց մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին՝ գործընթացի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու, ինչպես նաև առկա խնդիրների քննարկման նպատակով:

Ներկա պահին, ինչպես ներկայացվեց մարզի ղեկավարին, Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ են հանդիսանում Օձունի «Խասիկ Տիտանյան», Դարպասի «Միտք-Կ», Քարաձորի «Հակոբ Կարապետյան», Տաշիրի «Բոզոյան» և Մեդովկա բնակավայրի «Սամվել Ավետիսյան» ընկերությունները, որոնցից ներկայում կենդանի է մթերում միայն «Միտք-Կ», թեև մյուսները ևս լիարժեքորեն պատրաստ են՝ զինված բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Նրանք մարզի ղեկավարին խնդրեցին հետևողական լինել վաճառվող մսամթերքի նկատմամբ վերահսկողության խստացման հարցում, որպեսզի գործընթացը հնարավոր լինի կազմակերպել պատշաճ կարգով:

«Գնալու ենք միայն այս ուղղությամբ և անելու ենք ամեն ինչ շուկան կայացնելու նպատակով»,-ասաց մարզի ղեկավարը՝ վստահեցնեով, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի:

Ինչպես տեղեկացվեց, մարզում, ընթացքի մեջ է ևս 5 սպանդանոցի կառուցում՝ Գյուլագարակ, Քարաձոր, Սարահարթ համայնքներում, Թումանյան համայնքի Լորուտ ու Սարչապետ համայնքի Պրիվոլնոյե բնակավայրերում, ինչի արդյունքում ոչ միայն ամբողջությամբ կբավարարվի մարզի պահանջարկը, այլև առողջ մրցակցային դաշտ կապահովվի:

Քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր ևս:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031