Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել ԱԳՆ-ում հատուկ գործողություն իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, ՊԱԾ-ը հետաքննել է պետական միջոցները յուրացնելու, օտարերկրյա քաղաքացիներից կաշառք վերցնելու և մի շարք այլ անօրինական գործողությունների մասին տեղեկություններ:
Ըստ տեղեկության՝ հետաքննությունը պարզել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի գործերի կառավարման վարչության ղեկավար, նախարարության տենդերի հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլլազադեն, ինչպես նաև տնտեսական բաժնի ղեկավար Սալիմ Ալիզադեն, Հյուպատոսական-իրավաբանական բաժնի ղեկավար Նուրուփաշի Աբդուլաևան, օգտագործելով իրենց լիազորությունները, մի շարք անօրինական գործողություններ են իրականացրել:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել ԱԳՆ-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ