Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը բավարարեց դատախազության բողոքը՝ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի (Կուկու) գործով նոր դատաքննություն նշանակելու պահանջով

Հուլիս 06,2020 16:31

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 6-ին որոշեց բավարարել ՀՀ դատախազության բողոքը՝ 2001 թվականին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի (Կուկու) վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, շարունակվում էր դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի (Կուկու) վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի և Պողոս Պողոսյանի միջեւ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել է:

Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար: Դեպքի վերաբերյալ, դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյութոնի ներկայացուցիչները:

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը վստահեցրել էր՝ իր պաշտպանյալի դեմ ներկայացված բողոքը ժամկետանց, հիմնազուրկ և իրավազուրկ է:

Aravot.am-ի հետ զրույցում Ռոբերտ Բեջանյանը հայտնեց, որ որոշման հետ կապված ներկայացնելու են վճռաբեկ բողոք: Նա չցանկացավ որոշման հետ կապված մանրամասն մեկնաբանություններ անել՝ պատճառաբանելով, որ պետք է հասկանան, թե ինչ հիմքով է բավարարվել բողոքը. միայն փոխանցեց հետևյալը. «Դատարանը բավարարեց անօրինական բողոքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031