Հունիսի 22-ից ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Իրանի Իսլամական Հանրապետության 22 դատապարտյալ եւ կալանավորված անձանցից 5 հոգի կիրակի օրվանից ինքնավնասման ձեւով կարել են իրենց բերանները:
Ըստ մեր աղբյուրների, բերանները կարած դատապարտյալները պահանջում են անհապաղ հանդիպում Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զուհարիի հետ: Իսկ ընդհանրապես՝ հացադուլավորները պահանջում են իրենց արտահանձնել Իրանի Հանրապետություն` հետագա պատիժը կրելու այնտեղ:
Նշենք նաեւ, որ ի սկզբանե հացադուլավորները 28 են եղել, որոնցից 5 հոգի դադարեցրել են հացադուլը` առողջական խնդիրների պատճառով:
Ի դեպ, ՔԿՀ-ում նրանց պատիժը կրելու առնչությամբ, ըստ մեր աղբյուրի` ոչ մի խնդիր չկա, ավելին, գոհ են, որ ՔԿՀ-ի վարչակազմը իրենց դիմումներն ու պահանջներն անմիջապես ներկայացնում է ինչպես դեսպանատուն, այնպես էլ այլ համապատասխան ատյաններ:
Կարդացեք նաև
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ